Արագածի բաժնի ծառայողները Արցախի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
04.09.2020 12:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 3-ին, ժամը 11.00-ին, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղից բերման է ենթարկվել 27-ամյա Արշակ Ս.-ն, որը 2019 թ. հունվարի 21-ից հետախուզվում էր Արցախի Հանրապետության իրավապահների կողմից:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: