Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքների շնորհիվ
04.11.2019 14:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 3-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 53-ամյա Ռոկո Պ.-ն, որը նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: