Գորիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Սյունիքի փողոցում
04.11.2022 12:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 3-ին Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 26-ամյա Համլետ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: