Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
05.08.2022 12:09
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ՌԴ Օրենբուրգ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և օգոստոսի 4-ին ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 44-ամյա Արմեն Վ.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 2-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արմեն Վ.-ն փոխանցվել է Հրազդանի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: