Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
05.12.2022 12:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խումբը դեկտեմբերի 3-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել 42-ամյա Ստեփան Տ.-ին, որը փետրվարի 2-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ստեփան Տ.-ն փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: