Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ և Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 3-ին Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել 55-ամյա Արշալույս Մ.-ն, որը հուլիսի 26-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					