Հետախուզվող կինը հայտնաբերվեց
 
                                            Դեկտեմբերի 5-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Շիրակի 5-րդ փողոցում ձերբակալել են 2005 թ. ծնված Մարիետա Դ.-ին: Նա դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: 
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					