Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վարդաձորում
07.02.2023 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները փետրվարի 6-ին Վարդաձոր բնակավայրում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա Շանս Ա.-ին: Նա ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Շանս Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: