Հետախուզվողը հայտնաբերվեց Հանրապետության հրապարակում
08.05.2021 12:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 7-ին Հանրապետության հրապարակից Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Արսեն Վ.-ն, որը փետրվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: