27-ամյա երիտասարդը հետախուզվում էր ավազակության մեղադրանքով
08.11.2022 11:49
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Լվովյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Կոտայքի բաժին է տեղափոխվել 27-ամյա Ռոմեն Հ.-ն, որը սեպտեմբերի 19-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: