Հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրի մարզում
08.12.2020 11:13
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները դեկտեմբերի 7-ին Մրգաստան գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 67-ամյա Աշոտ Հ.-ին, որը դեկտեմբերի 1-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: