Էրեբունու բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Ապարանում
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 7-ին Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Արագածոտնի մարզային վարչություն է տեղափոխվել 35-ամյա Վոլոդյա Մ.-ն, որը Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա տեղափոխվել է ոստիկանության էրեբունու բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: