Արագածի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
09.01.2023 10:53
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 7-ին Երևան քաղաքի Շիրազի-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և Արագածի բաժին է տեղափոխվել 40-ամյա Ահարոն Վ.-ն, որը ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: