Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 7-ին բաժին է ներկայացել 30-ամյա Մեսրոպ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի (Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքները ոչնչացնելը, վնասելը, հափշտակելը կամ առգրավելը կամ դրանց նպատակային նշանակությունը փոփոխելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 7-ին վարույթն իրականացնող մարմին է ներկայացել 38-ամյա Արսեն Ս.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: