Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
09.03.2023 11:54
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 7-ին բաժին է ներկայացել 36-ամյա Մխիթար Հ.-ն, որը 2022 թ. դեկտեմբերի 23-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Հրազդանի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: