Կենտրոնականի քրեական հետախույզները հետախուզվողի են հայտնաբերել
09.09.2020 10:51
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 8-ին Իսակովի պողոտայից բերման են ենթարկել 19-ամյա Տիգրան Ս.-ին, որը սեպտեմբերի 2-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: