ՃԵԿ խախտման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում
09.12.2022 12:23
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Արտաշատ քաղաքի Րաֆֆու փողոցում հայտնաբերվել և Արտաշատի բաժին է ներկայացվել 37-ամյա Դավիթ Ղ.-ն, որը ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: