ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 8-ին բաժին է ներկայացել 35-ամյա Հրանտ Ա.-ն: Նա նոյեմբերի 23-ից Սանկտ Պետերբուրգ քաղաքի և Լենինգրադյան մարզի դաշնային անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: 
 Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					