Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան
10.11.2022 10:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 9-ին Էրեբունու 2-րդ զանգվածի 12-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 45-ամյա Հարություն Պ.-ն, որը հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: