Հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 9-ին բաժին է ներկայացել 36-ամյա Հրանուշ Դ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հրանուշ Դ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
