Հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով
 
                                            ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները փետրվարի 5-ին Գայի պողոտայի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 28-ամյա Ռոբերտ Մ.-ին, որը 2023 թ. դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					