Հետախուզվողը հայտնաբերվեց Արցախի Չարեքտար գյուղում
12.11.2019 13:39
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ, նոյեմբերի 11-ին, ժամը 23.45-ին, ԱՀ Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղից բերման են ենթարկել 24-ամյա Հարություն Վ.-ին, որը 2018թ. հոկտեմբերի 18-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի (Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) 1-ին մասի, 182-րդ հոդվածի (Շորթումը) 1-ին մասի և 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: