Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
12.12.2022 11:22
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 10-ին Բրյուսել-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տարել 36-ամյա Գևորգ Ա.-ին, որը հունիսի 6-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: