Հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
22.09.2018 15:02
Հետախուզվողի հայտնաբերում
«Նելեգալ-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ծառայողների և Շենգավիթի վետերանների խորհրդի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 21-ին ժ.03.10-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սպասասրահից բերման է ենթարկվել Գևորգ Ե.-ն, ով 2017թ. մարտի 4-ից Մեծամորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: