Հետախուզվում էր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով
23.12.2022 11:17
Հետախուզվողի հայտնաբերում

ՈստիկանությանԴավիթաշենի բաժանմունքի ծառայողներն ու ԱՎՎ աշխատակիցները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 22-ին անձնագրային և վիզաների վարչությունում հայտնաբերել, ձերբակալելև Մաշտոցի բաժին են տարել 40-ամյա Ռազմիկ Մ.-ին: Նա 2016 թ. նոյեմբերի 28-ից ՌԴ Կալուգայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: