Հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
13.03.2023 11:17
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ ուղեկցող խումբը մարտի 12-ին Թբիլիսի քաղաքից Հայաստան է տեղափոխել 58-ամյա Մոսիկ Ղ.-ին, որը 2017 թ. հոկտեմբերի 10-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է ոստիկանության Թումանյանի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: