Մաքսանենգության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
13.03.2023 11:19
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 12-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 57-ամյա Վահրամ Ե.-ն, որը 2022 թ. դեկտեմբերի 29-ից ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: