Հետախուզվողը հայտնաբերվեց Օշականում
14.02.2023 12:14
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները փետրվարի 13-ին Օշական համայնքում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 32-ամյա Սամվել Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 119-րդ (Խոշտանգումը) և 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: