Հետախուզվողը հայտնաբերվեց և ներկայացվեց դատարան
14.03.2023 10:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 13-ին Մասիս քաղաքի Նոր թաղամասում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 18-ամյա Կարեն Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ և 118-րդ հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: