Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար
15.03.2023 10:49
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 14-ին Ալավերդի քաղաքում հայտնաբերվել և դատարան է ներկայացվել 25-ամյա Գրիգոր Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: