Յուրացնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
15.12.2022 11:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 25-ամյա Էդուարդ Կ.-ին, որը 2021 թ. մարտի 9-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: