Հետախուզվում էր գողության մեղադրանքով
16.01.2023 12:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 13-ին Արցախի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժանմունք է տեղափոխվել 50-ամյա Մուշեղ Մ.-ն, որը դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: