Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մուսալեռում
16.01.2023 12:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 13-ին Մուսալեռ գյուղի Բաղրամյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 36-ամյա Ալբերտ Շ.-ին, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: