Պարեկները գողությունների մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
16.01.2023 12:24
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հունվարի 15-ին Րաֆֆու փողոցում հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել 32-ամյա Խաժակ Ս.-ին, որը 2017 թ. հունվարի 26-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է ոստիկանության Մասիսի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: