Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վերին Պտղնի գյուղում
16.11.2022 11:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 15-ին Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 48-ամյա Ալեք Մ.-ն, որը օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: