Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
16.12.2020 11:19
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 15-ին բաժին է ներկայացել 29-ամյա Շեկո Խ.-ն, որը նոյեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: