Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին կայարանամերձ հրապարակում
17.01.2019 09:51
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 16-ին, ժամը 13.00-ին, Երևանի Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման է ենթարկվել 61-ամյա Ավետիք Փ.-ն, որը հունվարի 16-ից հետախուզվում է քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: