Հետախուզվողը ժամանեց Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
17.02.2021 11:24
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 16-ին Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 36-ամյա Արմեն Ե.-ն, որը 2020 թ. օգոստոսի 12-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմեն Ե.-ն տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: