Քրեական հետախույզներն ու վետերանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
17.03.2023 15:21
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու վետերանները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին Լևոնյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 28-ամյա Ռոման Խ.-ին, որը 2022 թ. հունիսի 18-ից ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: