Հետախուզվող Շվեդիայի քաղաքացին հայտնաբերվեց սահմանային անցակետում
«Զինանոց-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Նաիրիի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ապրիլի 16-ին, ժամը 08.55-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Շվեդիայի Թագավորության 25-ամյա քաղաքացի Դավիթ Ս.-ն, որը 2014թ. օգոստոսի 13-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: