ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Նորք-Մարաշում
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին Նորք-Մարաշի 15-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել 26-ամյա Հարություն Կ.-ին, որը հոկտեմբերի 19-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: 
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					