Հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է
 
                                            Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին Ղարիբջանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է տարվել 40-ամյա Ժորժ Ե.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-267.1-րդ, 34-268-րդ և 266-րդ հոդվածների մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					