Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
18.03.2023 11:48
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 17-ին Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և բաժին է ներկայացել 41-ամյա Արտյոմ Գ-ն: Նա 2014 թ. ապրիլի 4-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: