Հետախուզվողը ներկայացել է նախաքննական մարմնին
Հոկտեմբերի 16-ին նախաքննական մարմնին է ներկայացել 45-ամյա Արթուր Ա.-ն, որը օգոստոսի 23-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
