Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
18.11.2022 12:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 17-ին Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի խաչմերուկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 38-ամյա Վանիկ Դ.-ին, որը մարտի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: