ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոց պահելու և օգտագործելու համար
18.11.2022 12:11
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները նոյեմբերի 17-ին Սևան քաղաքի Դեմիրճյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 40-ամյա Ալեքսանդր Յ.-ին, որը 2012 թ. օգոստոսի 21-ից ՌԴ Նիժնեվորոտովսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: