Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Քաջարանում
 
                                            Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 17-ին Քաջարան քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 34-ամյա Ռաֆայել Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					