Շենգավիթի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
20.01.2023 11:36
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հունվարի 19-ին Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 54-ամյա Կարեն Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: