Հետախուզվողը վերադարձավ Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
20.12.2022 12:31
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 20-ին, ժամը 01.15-ին, Մինվոդի-Երևան չվերթով վերադարձել և Աշտարակի բաժին է ներկայացել 24-ամյա Ֆարիդ Բ.-ն, որը հունիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: