Հետախուզվում էր գողության մեղադրանքով
09.02.2024 11:34
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 8-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Էռնեստ Ս.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: